Մակրոնը մերժել է նոր վարչապետի առաջարկած կառավարության կազմը. Le Monde

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը չի հաստատել նախարարների նախնական ցուցակը, որոնց վարչապետ Միշել Բառնիեն առաջարկել է ընդգրկել նոր կառավարության կազմում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Le Monde պարբերականը։

Ըստ հրապարակման՝ համապատասխան ցուցակը վարչապետը Մակրոնին ներկայացրել է սեպտեմբերի 17-ին։ Սակայն Ելիսեյան պալատում համարել են, որ թեկնածուների ցուցակը «միագույն» է, և հատկապես ուշադրություն են դարձրել այն բանի վրա, որ նախարարական պաշտոնների մեկ երրորդի համար առաջարկվող թեկնածուները հենց իր՝ Բառնիեի Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցիչներ էին։ Ընդ որում, ըստ հրապարակման, Բառնիեն իր կուսակիցներին էր առաջարկում նշանակել ներքին գործերի նախարարի, արդարադատության և էկոնոմիկայի նախարարների կարևոր պաշտոններում։

«Միասին հանուն Հանրապետության» նախագահական կոալիցիայի ներկայացուցիչները, որոնց Մակրոնն ընդունել է սեպտեմբերի 18-ին, նույնպես մտահոգություններ են հայտնել «հանրապետական կառավարության» շուրջ։ Ելիսեյան պալատի աղբյուրները պնդում են, որ Մակրոնը չի փորձում ամբողջությամբ վերահսկել ապագա կառավարությունը, այլ ձգտում է խուսափել մեկ կուսակցության նախարարների գերակշռությունից և հույս ունի հավաքել «ազգային միասնության» կաբինետ, որը թույլ կտա հավասարակշռություն հաստատել քաղաքական ուժերի միջև։

Բացի այդ, ըստ պարբերականի, նոր վարչապետի և նախագահի միջև տարաձայնությունների ևս մեկ պատճառ է դարձել երկրի տնտեսության ծանր վիճակի պատճառով հարկերի հնարավոր բարձրացման՝ կառավարության ղեկավարի մտադրությունը։

Սեպտեմբերի 5-ին Ֆրանսիայի նախագահը վարչապետ է նշանակել 73-ամյա Միշել Բառնիեին։ Նոր վարչապետի նշանակումը տեղի է ունեցել Ֆրանսիայում խորհրդարանական ընտրություններից գրեթե երեք ամիս անց։ Ընտրությունների արդյունքներով ոչ մի կուսակցություն չէր ստացել բացարձակ մեծամասնություն։ Ամենաշատ ձայները հավաքել էր ձախ ուժերի «Նոր ժողովրդական ճակատ» դաշինքը, իսկ Մակրոնի «Միասին» կոալիցիան գրավել էր երկրորդ տեղը։ Կառավարության ղեկավարի պաշտոնում աջ կենտրոնամետ Հանրապետական ​​կուսակցության ներկայացուցչի նշանակումը ողջ երկրում առաջացրել է ձախակողմյան կուսակցությունների կողմնակիցների զանգվածային բողոքի ցույցեր, որոնք պահանջում էին փոխարենը ձախերի ներկայացուցիչ նշանակել։

Հայերեն Français Русский

Flydubai-ի օդանավի կապիտանի վրա հարձակված երկրորդ օդաչուն դեռ ամռանն էր մտադրվել ինքնաթիռ զավթել. ԶԼՄ

Բելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողի

Հնդկաստանը հայտարարել է Սև ծովով հացահատիկի և էներգակիրների փոխադրման հարցով Ռուսաստանի և Ուկրաինայի հետ շփումների մասին

Երևանում մեկնարկել է Միջազգային առևտրի և ներդրումների եռօրյա ֆորումը

Ֆրանսիայում 1065 մարդ է տուժել բողոքի գործողությունների ընթացքում

ՖԻՖԱ-ի նոր դասակարգման աղյուսակում Հայաստանի ընտրանին 108-րդն է

Էկոնոմիկայի նախարարը հայտարարել է Հայաստանի գյուղմթերքի ամբողջական իրացման մասին

Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The Sun

«Հայաստան–Միացյալ Թագավորություն բիզնես համաժողով 2026»-ը նոր հնարավորություններ է ստեղծում երկկողմ համագործակցության համար

Ազատազրկման դատապարտվելու դեպքում պատիժը կկրի Հայաստանում․ վարչապետը՝ ադրբեջանցի զինծառայողի հնարավոր դատապարտման մասին