Մարզեր

Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը

2 րոպեի ընթերցում

Վարդենիսում հանդիսավորությամբ նշել են աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը

ԳԱՎԱՌ, 19 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքում հանդիսավորությամբ նշվել է հայ ժողովրդի մեծանուն զավակ, աշխարհահռչակ աստղաֆիզիկոս Վիկտոր Համբարձումյանի ծննդյան 116-ամյակը։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմից, միջոցառմանը մասնակցել են համայնքապետարանի ղեկավար կազմը, ավագանու անդամները, քաղաքի կրթամշակութային հաստատությունների աշխատակիցները։ 

Միջոցառումը մեկնարկել է Հայ Առաքելական եկեղեցու Գեղարքունյաց թեմի Վարդենիսի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Հարություն քահանա Հունանյանի օրհնությամբ։ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և միջոցառման մյուս մասնակիցները ծաղկեպսակ են տեղադրել և ծաղիկներ խոնարհել աշխարհահռչակ գիտնականի կիսանդրու առջև։  

Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը նշել է, որ վարդենիսցիները հպարտ են, որ մեծանուն գիտնական Վիկտոր Համբարձումյանի ծննդավայրում են ապրում, որ Վարդենիս քաղաքը Հայաստանին ու ողջ աշխարհին նման աշխարհահռչակ գիտնական է պարգևել։ 

Վիկտոր Համբարձումյանի հարազատների անունից համայնքի ղեկավարին, ավագանու անդամներին ու համայնքապետարանի աշխատակիցներին երախտագիտության խոսքեր է հղել Վարդան Համբարձումյանը, ապա  հետաքրքիր հուշեր պատմել Վիկտոր Համբարձումյանի կյանքից։  

Գեղարվեստական կատարումներով հանդես են եկել Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի պարային ու երաժշտական խմբերի սաները։

 

Խոսրով Խլղաթյան 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում