Ադրբեջան

Հայաստանը որոշում չունի Բաքվի COP29 գագաթնաժողովին մասնակցության վերաբերյալ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը որոշում չունի Բաքվի COP29 գագաթնաժողովին մասնակցության վերաբերյալ

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի իշխանությունները դեռ չեն որոշել, թե արդյոք կմասնակցեն Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։  «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին սեպտեմբերի 18-ին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում։

«Մենք այդ հարցով դեռ որոշում չունենք»,- ասաց վարչապետը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք Հայաստանը կմասնակցի Ադրբեջանում կազմակերպվելիք COP29 գագաթնաժողովին։

Ադրբեջանում նոյեմբերի 11-22-ը կանցկացվի ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Մասնակիցների կոնֆերանսի 29-րդ նստաշրջանը («COP29»)։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում