Ոչ թե ԵԱՏՄ-ի հետ առևտրի ծավալները նվազեցնելու, այլ ԵՄ-ի և այլ շուկաների հետ ավելացնելու խնդիր ենք դրել․ ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ԵԱՏՄ-ի հետ Հայաստանի Հանրապետության առևտրաշրջանառության ծավալների նվազեցման խնդիր չի դրվել, այլ խնդիր է դրվել ԵՄ-ի և այլ շուկաների հետ ծավալները ավելացնելու։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համաշխարհային հայկական երկրորդ գագաթնաժողովում։

«Այո, ԵԱՏՄ-ի հետ մեր առևտրաշրջանառությունը նախորդող շրջանում աճել է և շարունակում է աճել, և այստեղ զարմանալի ոչ մի բան չկա, որովհետև մենք ԵԱՏՄ անդամ ենք։ Հետևաբար, մեր արտադրողի և գործարար համայնքի համար ավելի մատչելի է ԵԱՏՄ շուկան, քան մյուս շուկաները։ Անկեղծ ասեմ՝ մեր առևտրաշրջանառության ծավալները նվազեցնելու խնդիր մենք չենք տեսնում ԵԱՏՄ-ի հետ, այլ խնդիր ենք դնում ավելացնելու ԵՄ-ի, այդ թվում ԵԱՏՄ-ի այլ շուկաներում մեր առևտրաշրջանառության ծավալները»,- ասաց վարչապետը։

Նրա կարծիքով՝ պետք է հասկանալ նաև, որ տնտեսական դիվերսիֆիկացիան ենթադրում է որոշակի գործընթաց։ 

«Այստեղ է նաև, որ և Եվրամիության, և ԱՄՆ-ի, և մեր մյուս գործընկերների հետ աշխատում ենք, որպեսզի այդ դիվերսիֆիկացիան տեղի ունենա»,- եզրափակեց Փաշինյանը։ 

Հայերեն English Türkçe 中文

Լիբանանի նախագահը դատապարտել է երկրի հարավին ուղղված Իսրայելի հարվածները

Մարոկկոյի իշխանությունները ձերբակալել են մի քանի տասնյակ անօրինական միգրանտների՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակ

ԱՄՆ-ում համալսարանի մոտ հրաձգության հետևանքով առնվազն 5 մարդ է տուժել

Գերմանիայի արևմուտքում անտառային խոշոր հրդեհը մարելու աշխատանքները շարունակվում են

Վահան Կոստանյանն ու Օլեկսանդր Մերեժկոն քննարկել են Հայաստան-Ուկրաինա համագործակցության օրակարգը

Լիբանանում տներից մեկի վրա իսրայելական հարվածի հետևանքով յոթ մարդ է զոհվել

Օգոստոսի 17-ի միջոցառումների անոնս

Վարչապետը ծանոթացել է Միջուկային բժշկության ազգային կենտրոնում ստեղծված պայմաններին և առաջիկա ծրագրերին

Եվրոպան հեղուկացված բնական գազի գնումները նվազեցրել է, ռուսական գազին՝ ավելացրել

Ինդոնեզիայի արևելքում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 38-ի