Սպորտ

Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին առաջին տուրի հանդիպումները

1 րոպեի ընթերցում

Չեմպիոնների լիգայում մեկնարկեցին առաջին տուրի հանդիպումները

ԵՐԵՎԱՆ, 18 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում մեկնարկել է հիմնական փուլի առաջին տուրը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` իտալական «Յուվենտուս»-ը, տանն ընդունելով ՊՍՎ-ին, առավելության է հասել 3:1 հաշվով: «Միլան»-ը նույն 3:1 հաշվով զիջել է «Լիվերպուլ»-ին:

«Աստոն Վիլլա»-ն երեք անպատասխան գնդակ է ուղարկել «Յանգ Բոյս»-ի դարպասը: «Ռեալ»-ը Մադրիդում գերազանցել է «Շտուտգարդ»-ին 3:1 հաշվով: 

Գոլառատ  9:2 հաշվով «Բավարիա»-ն պարտության է մատնել Զագրեբի «Դինամո»-ին: «Սպորտինգ»-ն էլ հաղթել է «Լիլ»-ին 2:0 հաշվով:

Առաջին տուրի շրջանակներում սեպտեմբերի 18-ին կկայանան ևս 6 հանդիպումներ: Հենրիխ Մխիթարյանի «Ինտեր»-ն Անգլիայում կմրցի «Մանչեսթեր Սիթի»-ի հետ: Հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում