Տնտեսություն

Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով

4 րոպեի ընթերցում

Հին Երևան․ IDBank-ի նոր մասնաճյուղը՝ բացառիկ ձևաչափով

ԵՐԵՎԱՆ, 17 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Հին Երևան»․ այսպես է կոչվում նորարար IDBank-ի նոր մասնաճյուղը, որը գտնվում է քաղաքի պատմական սրտում՝ Փավստոս Բուզանդ փողոցում ու նախագծված է բացառիկ ձևաչափով։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին IDBank-ից, «Հին Երևան»-ի առաջին հարկում IDBank-ի հաճախորդները կարող են ստանալ բոլոր հիմնական բանկային ծառայությունները՝ համատեղելով անհրաժեշտ գործարքների կատարումը հաճելի ժամանցի հետ, քանի որ նույն հարկում է գտնվում նաև PAUL սրճարանը, որտեղ կարելի է վայելել մեկ գավաթ սուրճ կամ համեղ նախաճաշ։ 

Ստորին հարկում է մասնագիտացված հիփոթեքային կենտրոնը․ այստեղ Բանկի մասնագետները կմատուցեն մանրամասն խորհրդատվություն, իսկ հիփոթեքային վարկը կհաստատվի հնարավոր ամենակարճ ժամկետում։ 

Մասնաճյուղի երկրորդ հարկում գտնվող պրեմիում բանկային ծառայությունների սրահը ստեղծվել է՝ հաշվի առնելով արտոնյալ հաճախորդների պահանջներն ու հարմարավետությունը: Այստեղ կարելի է ստանալ անհատականացված ֆինանսական ծառայություններ՝ սպասարկվելով լավագույն տեխնիկական լուծումներով ու հարմարավետ կահավորմամբ հագեցած սրահներում։ Երկրորդ հարկում է գտնվում նաև կորպորատիվ հաճախորդների սպասարկման առանձնացված կենտրոնը, որը հաճախորդին հնարավորություն է տալիս կատարել կանխիկ և անկանխիկ գործարքները մեկ պատուհանի սկզբունքով։

IDBank-ի վարչության նախագահ Մհեր Աբրահամյանի խոսքով՝ իրենց նպատակը ոչ թե պարզապես հերթական ֆինանսական հանգույց ստեղծելն էր, այլ եզակի տարածք ապահովելը, որը ներդաշնակ կլինի երևանյան ոգու հետ: «Որոշեցինք «Հին Երևան» մասնաճյուղը տեղակայել հենց Փավստոս Բուզանդի փողոցում՝ միավորելու ժամանակակիցն ու ավանդականը։ Լինելով թվային բանկինգի առաջատարը Հայաստանում՝ մենք, ըստ էության, շարունակում ենք նաև արդեն սիրված հայեցակարգը՝ մեկ վայրում մի շարք ծառայությունների մատուցում։ Հյուսիսային պողոտայում գտնվող «Կենտրոն» մասնաճյուղից հետո «Հին Երևանն» արդեն երկրորդ հաջողված փորձն է։ Մեր կարծիքով՝ հաճախորդների ժամանակի խնայողությունը՝ միաժամանակ մի քանի հարցերի լուծման հնարավորությամբ, մեր իրականության մեջ լավագույնն է, ինչ կարող ենք առաջարկել մեր հաճախորդներին», - ասում է Մհեր Աբրահամյանը։

Պրեմիում բանկային ծառայությունների վարչության ղեկավար, կոմերցիոն տնօրեն Լիդա Սաֆարյանի խոսքով՝ ներդրել են առավելագույն ջանքերը, որ ապահովեն հաճախորդային փորձառության ամենաբարձր մակարդակը։ «Մենք հավատում ենք, որ պրեմիում բանկինգը շատ ավելին է, քան ֆինանսական ծառայությունները: Այստեղ խոսքը փոխհարաբերությունների, վստահության և յուրաքանչյուր հաճախորդի յուրահատուկ կարիքները բացահայտելու ու բավարարելու մասին է: Ի դեպ, «Հին Երևան» մասնաճյուղի բացման առիթով IDBank-ը հայտարարում է բացառիկ արշավի մեկնարկի մասին․ այս տարվա սեպտեմբերի 16-ից մինչև դեկտեմբերի 31-ը IDBank-ում նվազագույնը 6 ամիս ժամկետով նոր ներդրվող դոլարային ավանդների համար կգործեն արտոնյալ տոկոսադրույքներ։ «Հին Երևան» մասնաճյուղն աշխատելու է երկարացված աշխատանքային գրաֆիկով՝ շաբաթական 7 օր։ Մենք հոգ ենք տանում աշխատանքով ծանրաբեռնված մեր հաճախորդների մասին և նրանց սպասում ենք երկուշաբթիից շաբաթ՝ 10:15-21:45, կիրակի՝ 10:15-19:30», - նշում է Լիդա Սաֆարյանը։

«Հին Երևան» մասնաճյուղում գործում է նաև IDBanking 24/7 սպասարկման գոտի։ Մասնաճյուղը գտնվում է Փավստոս Բուզանդ 13 հասցեում։ 

Այս պահին IDBank-ն ունի արդեն 15 մասնաճյուղ՝ Երևանում, Էջմիածնում, Վանաձորում, Գյումրիում, Աբովյանում և Հրազդանում՝ հնարավորինս հասանելի ու մոտ լինելով հաճախորդներին հանրապետության ողջ տարածքում։

ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում