Միացյալ Նահանգներ

Boeing-ի 30 000 աշխատողները շարունակում են գործադուլը

1 րոպեի ընթերցում

Boeing-ի 30 000 աշխատողները շարունակում են գործադուլը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Boeing-ի ավելի քան 30 000 աշխատակիցներ, որոնք ԱՄՆ-ի արևմտյան ափի գործարաններում ինքնաթիռներ են կառուցում, արդեն չորրորդ օրն է՝ շարունակում են գործադուլը։ Արհմիությունների ներկայացուցիչներն ընկերության հետ պետք է բանակցությունները վերսկսեն սեպտեմբերի 17-ին։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Boeing-ի ամենախոշոր IAM արհմիությունն անցյալ շաբաթ մերժել էր չորս տարվա ընթացքում աշխատավարձը 25 %-ով բարձրացնելու առաջարկը։ Աշխատողները ցանկանում են, որ ընկերությունն ավելի բարձր աշխատավարձի առաջարկ ներկայացնի։

1930-ականներին IAM-ի Boeing-ի ստորաբաժանման ստեղծումից ի վեր սա արհմիության ութերորդ գործադուլն է։ Վերջին գործադուլը, որը կազմակերպվել է 2008 թվականին, տևել է ութ շաբաթ, որի ընթացքում, ըստ Reuters-ի, ընկերությունը կրել է օրական մոտ 100 միլիոն դոլարի վնաս։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում