Հայաստան

Կիրանցի բնակիչները վստահ են, որ իրենք ավելի պաշտպանված են, քան մինչև սահմանազատում իրականացնելը․ Քոչարյան

1 րոպեի ընթերցում

Կիրանցի բնակիչները վստահ են, որ իրենք ավելի պաշտպանված են, քան մինչև սահմանազատում իրականացնելը․ Քոչարյան

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կիրանցի բնակիչները վստահ են, որ իրենք ավելի պաշտպանված են, քան մինչև սահմանազատում իրականացնելը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ այս մասին ասաց Ազգային ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ 

«Չնայած կասկածները շատ մեծ էին, որ Կիրանցի դպրոցը չի գործելու, սակայն այն այսօր գործում է, երեխաները գնում են դասի։ Նրանք գնացել են դասի, որովհետև Կիրանցի մեր հայրենակիցները վստահ են, որ իրենք ավելի պաշտպանված են, քան մինչև սահմանազատում իրականացնելը։ Արձանագրենք այդ փաստը ևս։ Անվտանգության տեսանկյունից խնդիրը լուծում են զինված ուժերը և սահմանապահ զորքերը»,- նշեց Քոչարյանը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում