Հայաստան

ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

1 րոպեի ընթերցում

ՀՀ դեսպանն ու Հունաստանի առողջապահության նախարարը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը

ԵՐԵՎԱՆ, 16 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։  Հունաստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Հունաստանի առողջապահության նախարար Ադոնիս Գեորգիադիսի հետ։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից՝ հավելելով, որ դեսպան Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել պրն. Գեորգիադիսին ընդունելության համար և կարևորել նման հանդիպումները՝ երկկողմ համագործակցությունը խթանելու համատեքստում:

«Պրն. Գեորգիադիսն, իր հերթին, ողջունելով ՀՀ դեսպանին, ընդգծել է բարեկամ Հայաստանի հետ երկկողմ բազմոլորտ համագործակցությունը շարունակաբար զարգացնելու հունական կողմի պատրաստակամությունը», - հաղորդում է Հունաստանում ՀՀ դեսպանությունը:

Վերջինիս փոխանցմամբ՝ կողմերը քննարկել են վերականգնողական բժշկության ոլորտում համատեղ ծրագրեր իրականացնելու հնարավորությունը, արցախահայերի սոցիալական, առողջապահական և այլ կարիքների հետ կապված մարտահրավերները, շեշտադրել երկկողմ այցերի, փորձի փոխանակման ծրագրերի կարևորությունը՝ ոլորտային համագործակցության խթանման նպատակով։

«Դեսպանը փոխանցել է հայկական կողմի պատրաստակամությունը Ադոնիս Գիորգիադիսին Հայաստանում ընդունելու վերաբերյալ», - եզրափակել է դեսպանությունը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում