Թուրքիա

Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել

1 րոպեի ընթերցում

Թուրքիայում մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ է տուժել

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Սաքարյա նահանգի մակարոնի գործարանում պայթյունի հետևանքով 20 մարդ  է վիրավորվել: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին , հաղորդում է NTV հեռուստաալիքը։

«Անատոլիական ավտոմայրուղուց Հենդեկ տանող ճանապարհին գտնվող մակարոնի գործարանում անհայտ պատճառով պայթյուն է տեղի ունեցել, հաղորդագրությունը ստանալուց հետո բազմաթիվ շտապօգնության մեքենաներ և հրշեջ բրիգադներ են ուղարկվել դեպքի վայր»,- հայտնել է հեռուստաալիքը։

Նշվում է, որ տուժածներին բժշկական խմբերը տեղափոխել են մոտակա հիվանդանոցներ։ Հրշեջ-փրկարարները շարունակում են մարել գործարանի հրդեհը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում