Քաղաքականություն

Եմենի հութիները ստանձնել են Իսրայելին հրթիռային հարված հասցնելու պատասխանատվությունը

1 րոպեի ընթերցում

Եմենի հութիները ստանձնել են Իսրայելին հրթիռային հարված հասցնելու պատասխանատվությունը

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հութիները ստանձնել են Իսրայելի կենտրոնական հատվածում Թել Ավիվի մասը կազմող Յաֆա քաղաքի հրթիռակոծության պատասխանատվությունը։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես փոխանցում է SABA լրատվական գործակալությունը, այս մասին հայտարարել է  զինյալների  խոսնակ Յահյա Սարիան՝ հավելելով, որ իսրայելական քաղաքի վրա հարձակումն իրականացվել է գերձայնային բալիստիկ հրթիռի միջոցով։

Նրա խոսքով՝ Եմենի հրթիռային ուժերը ռազմական գործողություն են իրականացրել, որի ընթացքում բալիստիկ հրթիռով հարվածել են Յաֆայի շրջանում գտնվող իսրայելական ռազմական օբյեկտին: Խոսնակի հավաստմամբ՝ հակառակորդի պաշտպանական համակարգերը չեն կարողացել ոչնչացնել իրենց արձակած բալիստիկ հրթիռը:

Ավելի վաղ՝ Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել էր երկրի կենտրոնական հատվածում Եմենից արձակված հրթիռի հարվածի մասին:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում