Քաղաքականություն

Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահը կմասնակցի BRICS-ի գագաթնաժողովին

ԵՐԵՎԱՆ, 15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը կմասնակցի Կազանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  տեղեկատվությունը ՏԱՍՍ-ի հարցմանն ի պատասխան հաստատել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քասեմ Ջալալին՝ BRICS-ի մեդիա գագաթնաժողովի շրջանակներում Կազանում կայացած գագաթնաժողովում։ Նա այդպես մեկնաբանել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովի հայտարարությունը, որ Մոսկվան սպասում է Իրանի նախագահի մասնակցության հաստատմանը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում