Քաղաքականություն

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարի հետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարարի հետ

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Ճապոնիա կատարած աշխատանքային այցի շրջանակներում հանդիպել է Ճապոնիայի արտաքին գործերի պետնախարար Յոշիֆումի Ցըգեի հետ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանի անվտանգության խորհրդի գրասենյակը։ 

Հանդիպմանը կողմերը մտքեր են փոխանակվել Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակի և վերջին զարգացումների շուրջ: Անդրադառնալով տարածաշրջանի անվտանգության և կայունության ապահովմանը՝ Արմեն Գրիգորյանը կարևորել է «Խաղաղության խաչմերուկ» նախագծի դերակատարությունը: 

Զրուցակիցները քննարկել են տարբեր ոլորտներում Հայաստան-Ճապոնիա երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում