Կրթություն

Կառավարությունը նորակառույց դպրոցներին կտրամադրի էլեկտրոնային դաշնամուր, թենիսի սեղան

1 րոպեի ընթերցում

Կառավարությունը նորակառույց դպրոցներին կտրամադրի էլեկտրոնային դաշնամուր, թենիսի սեղան

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Կառավարությունը բոլոր նորակառույց դպրոցներին և մանկապարտեզներին տրամադրում է ամբողջական նոր գույք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ 

«Դա վերաբերվում է դասասենյակների գույքին, որոնք աշակերտական սեղաններ, աթոռներ, պահարաններ են և այն ամենը, ինչ պահանջվում է դասասենյակի համար։ Տրամադրում ենք նաև ճաշարանների, գրադարանների, ուսուցչանոցի գույքը։ Պետք է հատուկ շեշտադրեմ, որ հանդիսությունների սրահներն են ամբողջությամբ կահավորվում, մենք դպրոցներին տրամադրում ենք էլեկտրոնային դաշնամուրներ, որովհետև արվեստով զբաղվելու հնարավորություններն ընդլայնելու համար համապատասխան միջավայրի և գույքի կարիք կա։ Իհարկե, մարզագույքը ևս պարտադիր պայման է։ Եվ հիմա ցանկերում պարտադիր ներառվել են նաև թենիսի սեղանները»,- ասաց Անդրեասյանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում