Աշխարհ

Ավստրալիան կշարունակի զենքի առևտուրն Իսրայելի հետ՝ չնայած ցույցերին

2 րոպեի ընթերցում

Ավստրալիան կշարունակի զենքի առևտուրն Իսրայելի հետ՝ չնայած ցույցերին

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ավստրալիան կշարունակի զենքի առևտուրն Իսրայելի հետ, ինչպես նաև հրեական պետությունից սպառազինության անհրաժեշտ համակարգեր կգնի: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ավստրալիայի պաշտպանության նախարար Ռիչարդ Մառլզը։ 

Նախարարի խոսքով՝ Կանբերան «կշարունակի սպառազինության համակարգեր գնել Իսրայելից՝ չնայած առևտուրը դադարեցնելու պահանջներին»։ 

«(Խմբ.՝ Ավստրալիայի վարչապետ) Ալբանիզի կառավարությունն այժմ ավարտում է բանակի հետևակի մարտական ​​մեքենաների գնումը, որոնցում օգտագործվում են իսրայելական Elbit ընկերության տեխնոլոգիաները, և դա ոչ ոքի համար գաղտնիք չէ: Մենք որոշում չենք ընդունել Իսրայելի հետ համագործակցությունը դադարեցնելու վերաբերյալ և կշարունակենք ձեռք բերել սպառազինության և պաշտպանության լավագույն համակարգերը մեր զինվորների համար», - Մառլզի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։

Նախարարի հայտարարությունը հնչել է Մելբուռնում անցկացվող լայնածավալ հակապատերազմական ցույցերի ֆոնին։ Կազմակերպիչների տվյալներով՝ ակցիաներին մասնակցում է ավելի քան 3000 մարդ: Ցուցարարները դեմ են հանդես գալիս սեպտեմբերի 11-13-ը Մելբուռնում անցկացվող զենքի International Land Defence Exposition ցուցահանդեսին և պահանջում, որ Ավստրալիայի իշխանությունները դադարեցնեն Իսրայելի հետ առևտուրը, ինչպես նաև էմբարգո դնեն սպառազինությունների արտահանման վրա։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում