Իրան

Իրանի  խորհրդարանում իրագործելի են համարել մայրաքաղաքը տեղափոխելու մասին երկրի նախագահի գաղափարը

1 րոպեի ընթերցում

Իրանի  խորհրդարանում իրագործելի են համարել մայրաքաղաքը տեղափոխելու մասին երկրի նախագահի գաղափարը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թեհրանից Իրանի մայրաքաղաքի տեղափոխումը միանգամայն իրագործելի է, չնայած այն հանգամանքին, որ այդ գործընթացը բավականին աշխատատար է և միջոցներ է պահանջում։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտարարել է Իրանի Մեջլիսի ներքին քաղաքականության հանձնաժողովի անդամ Սեյեդ Ռուհոլլա Մուսավին։

«Մայրաքաղաքի տեղափոխման գործընթացը բավականին աշխատատար է, բարդ, պահանջում է հսկայական միջոցներ, բայց եթե տեղափոխման համար տարածքի համապատասխան նախապատրաստում իրականացվի, ապա դա իրագործելի է»,- ասել է Մուսավին ILNA գործակալությանը տված հարցազրույցում։ 

Նրա խոսքով՝ տրամաբանական կլիներ մի քանի նախարարություններ տեղափոխել այնտեղ, որտեղ կենտրոնացած են պրոֆիլային ընկերություններն ու արտադրությունները, իսկ պողպատի արդյունաբերության օբյեկտները կարող են տեղակայվել ծովին ավելի մոտ, քանի որ դրանք մեծ քանակությամբ ջուր են պահանջում։

Սեպտեմբերի 7-ին Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել էր Իսլամական Հանրապետության մայրաքաղաքը Թեհրանից Պարսից ծոցի ափ տեղափոխելու անհրաժեշտության մասին։ Նա նշել էր, որ Թեհրանը ներկայում բախվում է խնդիրների, որոնք այլ կերպ հնարավոր չէ լուծել։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում