Միացյալ Նահանգներ

Սթարմերը Բայդենի հետ կքննարկի Կիևի կողմից ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը

2 րոպեի ընթերցում

Սթարմերը Բայդենի հետ կքննարկի Կիևի կողմից ՌԴ տարածքին հարվածներ հասցնելու թույլտվության հարցը

ԵՐԵՎԱՆ, 13 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը մեկնել է Վաշինգտոն, որպեսզի Վաշինգտոնի կողմից հավանություն ստանա արդեն ընդունված որոշման վերաբերյալ, որով թույլատրվում է Ուկրաինային արտոնել Storm Shadow հրթիռներով հարվածներ հասցնել ՌԴ տարածքի խորքերին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին գրում է The Guardian-ը:

«Վարչապետն ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ հանդիպելու նպատակով Վաշինգտոն մեկնելու ճանապարհին իր խոսքում փորձել է արդարացնել փակ դռների հետևում Արևմուտքի կողմից ընդունված որոշումը, որն Ուկրաինային թույլ կտար մասամբ բրիտանական արտադրության Storm Shadow հրթիռներով հարվածներ հասցնել Ռուսաստանի տարածքին», - ասվում է հոդվածում։ 

Ըստ հրապարակման՝ Սթարմերը հրաժարվել է ուղղակիորեն մեկնաբանել Storm Shadow-ի վերաբերյալ հարցը, սակայն ասել է, որ կցանկանար համոզվել այն բանում, որ «մեր կողմից ընդունված յուրաքանչյուր որոշում համապատասխանում է ռազմավարական համատեքստին»՝ այդ հարցերը սեպտեմբերի 13-ին քննարկելով Սպիտակ տան ղեկավարի հետ:

«Առաջիկա մի քանի շաբաթների և ամիսների ընթացքում ինչպես Ուկրաինայում, այնպես էլ Մերձավոր Արևելքում հավանական են իսկապես կարևոր իրադարձություններ, ուստի անհրաժեշտ է ընդունել մի շարք մարտավարական որոշումներ»,- ասել է Բրիտանիայի վարչապետը:

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն իր հերթին հայտնել էր, որ արևմտյան հեռահար զենքով Ռուսաստանին հարվածելու թույլտվությունը հավասարազոր կլինի ՆԱՏՕ-ի երկրների կողմից պատերազմին ուղղակի մասնակցության։ Արձագանքելով այս խոսքերին՝ Սթարմերը նշել է, որ ՆԱՏՕ-ի երկրները չեն ձգտում Ռուսաստանի հետ պատերազմի, այլ պարզապես աջակցում են ինքնապաշտպանվելու՝ Ուկրաինայի իրավունքին։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում