Իսրայելական բանակը հայտարարել է Ռաֆահում ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացման մասին

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ,12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իսրայելական ուժերն ավարտել են Գազայի հատվածի հարավում գտնվող Ռաֆահում պաղեստինյան ՀԱՄԱՍ-ի բրիգադի վերացումը՝ ոչնչացնելով ավելի քան 2000 արմատականների և մոտ 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ այդ տարածքում: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի»-ն, այդ մասին հայտնել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։

«162-րդ դիվիզիայի ուժերը վերջին մի քանի ամիսների ընթացքում իրականացրել են ճշգրիտ, նպատակային և հետախուզական գործողություններ Ռաֆահի շրջանում: Մինչ օրս զինվորականները սպանել են ավելի քան 2000 ահաբեկիչների և ոչնչացրել մոտավորապես 13 կիլոմետր ստորգետնյա թունելներ: Այդ գործողությունների ընթացքում իսրայելական բանակը ոչնչացրել է Ռաֆահում գտնվող ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական բրիգադը»,- ասված է հաղորդագրության մեջ։

Զինվորականների տվյալներով՝ Գազայի հատվածի և Եգիպտոսի սահմանին Ֆիլադելֆիայի միջանցքի մոտ և դրա տակ գտնվող ստորգետնյա թունելների 80%-ը ոչնչացվել է։ Այս միջանցքը համարվում է Գազայի հատվածում զենքի մաքսանենգության հիմնական ուղին։

«Դիվիզիայի ինժեներական ուժերը և «Յահալոմ» ստորաբաժանումը շարունակում են տարածքի ստորգետնյա թունելային ուղիների և ահաբեկիչների ենթակառուցվածքի հայտնաբերումն ու ոչնչացումը»,- ասված է հաղորդագրության մեջ։

 

 

Հայերեն Русский

Հայաստանի ֆուտբոլի ազգային ընտրանին արտագնա խաղում ոչ-ոքի ավարտեց հանդիպումըՉեռնոգորիայի հետ

Ադրբեջանն ու Պակիստանը համատեղ հատուկ զորավարժություններ են անցկացրել

ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են Հայաստան–Բելգիա համագործակցության զարգացման հարցերը

Հայաստանի պաշտոնյաները Սանկտ Պետերբուրգում ներկայացրել են միգրացիոն հոսքերի վերահսկման իրենց փորձը

Կամո Ցուցուլյանը Դուշանբեում ներկայացրել է ոստիկանության բարեփոխումներն ու հանցավորության դեմ պայքարի մարտահրավերները

Ռուբիոն ու Բայրամովը քննարկել են Հայաստան–Ադրբեջան հարաբերությունների կարգավորումը

Բերմուդյան կղզիներից Բոստոն ուղևորվող բժշկական ինքնաթիռ է կործանվել․ վեց մարդ զոհվել է

Միրզոյանն ու Փեզեշքիանը քննարկել են ենթակառուցվածքների զարգացման և էներգետիկ համագործակցության ծրագրերը

ՏԿԵ նախարարը ու Լայպցիգի քաղաքապետը քննարկել են Հայաստանի համայնքների հետ համագործակցության հնարավորությունները

ՏԿԵ նախարարը ու թուրքական պատվիրակությունը քննարկել են Գյումրի–Կարս էլեկտրահաղորդման գծի վերականգնման աշխատանքները