Հայաստան

Արտաշատի խճուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ

1 րոպեի ընթերցում

Արտաշատի խճուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով կա 1 զոհ

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն սեպտեմբերի 12-ին, ժամը 10:17-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Արտաշատի խճուղում տեղի է ունեցել ՃՏՊ՝ ավտոմեքենան կողաշրջվել է։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունը։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Արտաշատի խճուղու թիվ 37/2 հասցեի մոտակայքում «Mazda» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս. Գ., ծնված 2002 թ․) բախվել է ճանապարհի բաժանարար արգելապատնեշին և շրջվել։

Փրկարարներն ավտոմեքենայի մոտակայքում հայտնաբերել են Ս. Գ.-ի դին, սահմանազատել տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ուղղել այն։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում