Մարզեր

Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ

2 րոպեի ընթերցում

Գեղարքունիքի մարզի հանրակրթական 97 հաստատությունների հատկացվել է 194 հեծանիվ

ԳԱՎԱՌ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության որոշմամբ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից Գեղարքունիքի մարզային և ԿԳՄՍ նախարարության ենթակայության միջնակարգ դպրոցներին տրամադրվել է  2-ական հեծանիվ։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից, նախաձեռնության նպատակն է դպրոցականների շրջանում մասսայականացնել հեծանվային սպորտը։ 

Մարզում հաշվառված 97 կրթական հաստատություններին տրամադրվել է 194 հեծանիվ և նույնքան սաղավարտ։ 

«Դպրոցների 10-12-րդ դասարանների աշակերտներից ձևավորված թիմերը տրամադրված հեծանիվներով պետք է մեկշաբաթյա խտացված պարապմունքներ անցկացնեն, որպեսզի սույն թվականի սեպտեմբերի 20-25-ն ընկած ժամանակահատվածում մասնակցեն «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի առաջին փուլին։ 

Այնուհետև հաղթողները հնարավորություն կստանան մասնակցել սեպտեմբերի 28-29-ին Գեղարքունիքի մարզի Շողակաթ բնակավայրի 20 կիլոմետր ճանապարհահատվածում անցկացվելիք «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» խճուղային հեծանվավազքի սիրողական մրցաշարի հանրապետական՝ եզրափակիչ փուլին։ Հաջորդ տարի նախարարության կողմից հեծանիվներ կտրամադրվեն նաև Գեղարքունիքի մարզային ենթակայության հիմնական դպրոցներին»,-ներկայացրին Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի ԿՄՍ վարչությունից։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում