Մշակույթ

Մեկնարկել է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունումը

1 րոպեի ընթերցում

Մեկնարկել է «Վահան Թեքեյան» ամենամյա մրցանակաբաշխության հայտերի ընդունումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Թեքեյան մշակութային միությունը հայտարարում է 2023 թվականի ստեղծագործությունների մրցույթ գրականություն, հայագիտություն, կերպարվեստ (գունանկար, քանդակ, գրաֆիկա), դեկորատիվ-կիրառական արվեստ, Վահան Թեքեյանին նվիրված աշխատության համար անվանակարգերում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել Թեքեյան մշակութային միությունը։ 

Յուրաքանչյուր անվանակարգում հաղթողը կստանա դրամական պարգև` 1500 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Մրցույթին կարող են մասնակցել արվեստագետներ ինչպես Հայաստանից, այնպես էլ Հայաստանի սահմաններից դուրս։

Մրցույթին մասնակցել ցանկացողները www.armtmm.com կայքում պետք է սեպտեմբերի 10-ից մինչև հոկտեմբերի 10-ը (ներառյալ) լրացնեն մասնակցության հայտ՝ ներկայացնելով 2023 թվականին իրենց հեղինակած աշխատանքների վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն կամ դիմեն ՀԹՄՄ գրասենյակ։ Սխալ կամ թերի լրացված հայտերը չեն դիտարկվի։  

«Լրացուցիչ տեղեկությունների համար դիմել Հայաստանի Թեքեյան մշակութային միության գրասենյակ, ամեն օր` բացի շաբաթ և կիրակի օրերից` ժամը 11:00-16:00-ն (հասցե` Երևան, Խանջյան 50, 2-րդ հարկ, հեռ.` 010-55 26 32, 010-57 02 83)»,- ասված է հաղորդագրության մեջ։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում