Մարզեր

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացվող սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 382 միլիոն 439 հազար դրամ

2 րոպեի ընթերցում

ՀՀ կառավարությունը Գեղարքունիքի մարզում իրականացվող  սուբվենցիոն ծրագրերի համար հատկացրել է 382 միլիոն 439 հազար դրամ

ԳԱՎԱՌ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2024 թվականի սեպտեմբերի 12-ի հերթական նիստում որոշում է կայացվել 382 միլիոն 439 հազար դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Ճամբարակ և Վարդենիս համայնքների մի շարք բնակավայրերում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող աշխատանքների համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության, հողաշինության եւ ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, 59 միլիոն 586.6 հազար դրամ հատկացվել է Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրում «Խելացի ոռոգման համակարգի» կառուցման համար։

72 միլիոն 599.2 հազար դրամ հատկացվել է  Ճամբարակ համայնքի Դպրաբակ, Այգուտ, Գետիկ, Մարտունի, Կալավան, Բարեպատ բնակավայրերի և Վերին Ճամբարակ թաղամասի Կոմիտաս փողոցի, Շողակաթ համայնքի 6 բնակավայրերի փողոցների, Դրախտիկ Շողակաթ խաչմերուկի ու Ճամբարակ քաղաքի Թումանյան փողոցի լուսավորության ցանցերի կառուցման աշխատանքների համար։

41 միլիոն 580.4 հազար դրամ հատկացվել է  Ճամբարակ համայնքի Ճամբարակ քաղաքի Կոմիտաս փողոցից մինչև Վ. Տերյան փողոց ընկած հատվածի, Բաղրամյան փողոցից դեպի Պ. Սևակ փողոց տանող ճանապարհ-անցուղու, Ճամբարակ քաղաքի Տ. Մեծ 6 և 8, Պ. Սևակ 12 բնակելի շենքերի բակերի և Ճամբարակի համայնքապետարանի հարակից և սպասարկող ճանապարհ-անցուղու ասֆալտապատման աշխատանքների համար։ 

52 միլիոն 11.7 հազար դրամ հատկացվել է  Վարդենիս համայնքի Ախպրաձոր, Ակունք, Արփունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Մաքենիս, Շատջրեք, Տրետուք, Մեծ Մասրիկ, Նորաբակ բնակավայրերում ոռոգման ջրի ջրագծերի կառուցման կամ վերակառուցման համար։

156 միլիոն 661.1 հազար դրամ հատկացվել է  Վարդենիս համայնքի Բանդեր թաղամասի կոյուղագծի և դրենաժային համակարգի կառուցման համար։

Խոսրով  Խլղաթյան

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում