Իրավունք

Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը նվազել են 23 տոկոսով

1 րոպեի ընթերցում

Հայաստանում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը նվազել են 23 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը նվազել են 23 տոկոսով։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ կառավարության նիստի ընթացքում այս մասին ասաց գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը։ 

«Ըստ ոստիկանության տվյալների՝  2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու դեպքերը նվազել են 23 տոկոսով։ Նվազել է նաև մահվան ելքով ճանապարհատրանսպորտային պատահարների թիվը․ եթե 2023 թվականի առաջինին կիսամյակում արձանագրվել էր մահվան ելքով 90 դեպք, ապա 2024 թվականի առաջին կիսամյակում՝ 68 դեպք, այսինքն՝ դեպքերը նվազել են 22-ով կամ 24.4 տոկոսով»,- ասաց Վարդապետյանը։ 

Դատախազը նշել է, որ դատախազությունը միջնորդագրեր է ուղարկում իրավասու գերատեսչություններին հանրապետության տարածքում ճանապարհների խոցելի հատվածներում ճանապարհային նշաններ տեղադրելու, վերանորոգում իրականացնելու հարցով։ Նրա խոսքով՝ նաև դա է որոշակիորեն նպաստել մահվան ելքով պատահարների նվազմանը։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում