Փորձը շատ կարևոր է, բայց կան գիտելիքներ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ սերնդին. Փաշինյան

2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորում է երիտասարդների մուտքը քաղաքականություն, խորհրդարան: 

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ վարչապետը նման տեսակետ հայտնեց Երևանում անցկացվող Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի ժամանակ ունեցած ելույթում: 

«Երիտասարդների մուտքը քաղաքականություն ու ակտիվությունը, իհարկե, շատ կարևոր և հասկանալի է, բայց, ճիշտն ասած, ես որոշակի հայեցակարգային հարց ունեմ «երիտասարդ պատգամավոր» արտահայտության վերաբերյալ: Իմ ընկալմամբ՝ պատգամավորը պատգամավոր է: Երիտասարդ, միջին տարիքի, թե տարեց, նա ունի մեկ մանդատ, նույնքան լիազորություն»,-ասաց վարչապետը:

Նա կարևորեց քաղաքականության մեջ երիտասարդների մուտքն ապահովելը՝ միևնույն ժամանակ շեշտելով, որ եթե որևէ մեկը մուտք է գործել խորհրդարան, ուրեմն փոխաբերական իմաստով դադարել է լինել երիտասարդ, ինչը խոսում է քաղաքական հասունության որոշակի մակարդակի մասին: Վարչապետը շատ կարևորեց փորձն ամեն ինչում, հատկապես՝ քաղաքականության մեջ:

«Բայց նաև կան գիտելիքներ և իմացություններ, որոնք ավելի շատ հասանելի են երիտասարդ, քան ավագ սերնդին: Բայց հին ասացվածքը այդպես էլ չի կորցրել և չի կորցնի իր արդիականությունը՝ «եթե երիտասարդությունն իմանար, եթե ծերությունը կարողանար»»,-ասաց Փաշինյանը:

Ըստ վարչապետի՝ նաև կարողության և իմացության միաձուլման բանաձևերը պետք է քննարկվեն համաժողովում: 

 

Հայերեն Français

Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում երկրորդ անգամ կազմակերպված «Աղոթքի նախաճաշ» միջոցառմանը

Հայաստանի ֆուտբոլի ընտրանին պարտվեց Կիպրոսին

ԱՀԿ-ն հայտնել է աշխարհում կյանքի միջին տևողության աճի մասին

Վարչապետ Փաշինյանի ելույթը Հայաստանի աղոթքի երկրորդ նախաճաշի գալա ընթրիքին

Անահիտ Ավանեսյանը տեսակցել է ադրբեջանցի զինծառայողի կրակոցից տուժած կնոջը

ՀՀ ԱԳՄԱ նախարարի տեղակալը Pacific Council-ի պատվիրակությանը ներկայացրել է Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացումները

ՀՀ նախագահին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Հնդկաստանի նորանշանակ դեսպանը

ՀՀ ԱԱԾ-ն ևս մեկ անգամ հավաստիացրել է՝ Հայաստանի սահմանն ապօրինի հատած ադրբեջանցի զինծառայողը միայնակ է եղել

G7-ի երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզի նեղուցով նավարկության ազատությունը

Չինաստանում երեխան ողջ է մնացել տասներորդ հարկից ընկնելուց հետո