Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուղղաթիռ է կործանվել

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իսրայելական ռազմական ուղղաթիռ է կործանվել

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գազայի հատվածում Իսրայելի ռազմաօդային ուժերի ուղղաթիռի վթարի հետևանքով զոհվել է առնվազն 2 իսրայելցի զինվոր, 7-ը վիրավորվել են: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդել է Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ) մամուլի ծառայությունը։

«Գիշերը Գազայի հատվածում գտնվող Ռաֆահի շրջանում վայրէջք կատարելիս վթարի է ենթարկվել իսրայելական ռազմաօդային ուժերի «Յանշուֆ» ուղղաթիռը, որն իրականացնում էր վիրավոր զինվորին բուժօգնության համար հիվանդանոց տեղափոխելու առաքելություն…. Վթարի հետևանքով զոհվել է Իսրայելի պաշտպանության բանակի 2 զինվոր: Եվս 7 զինվոր ստացել է տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ և տեղափոխվել հիվանդանոց՝ բժշկական օգնություն ստանալու համար», - ասված է ԻՊԲ-ի հայտարարության մեջ:

Ըստ նախնական հետաքննության՝ ուղղաթիռը հակառակորդի կրակից չի խոցվել։ ԻՊԲ-ն շարունակում է ինքնաթիռի կործանման պատճառների հետաքննությունը։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում