Աշխարհ

Լիտվայի նախագահը, Լատվիայի վարչապետը և Չեխիայի Սենատի ղեկավարը ժամանել են Կիև

1 րոպեի ընթերցում

Լիտվայի նախագահը, Լատվիայի վարչապետը և Չեխիայի Սենատի ղեկավարը ժամանել են Կիև

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լիտվայի նախագահ Գիտանաս Նաուսեդան, Լատվիայի վարչապետ Էվիկա Սիլինան և Չեխիայի Սենատի նախագահ Միլոշ Վիստրչիլը ժամանել են Կիև՝ «Ղրիմյան հարթակ» գագաթնաժողովի նախաշեմին: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Kyiv Independent պարբերականը։

Ակնկալվում է, որ օրվա ընթացքում Ուկրաինա կժամանեն այլ ղեկավարներ ևս, քանի որ Կիևում անցկացվում է չորրորդ «Ղրիմյան հարթակ»-ը։ 

Ուկրաինա են ժամանել նաև ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Բրիտանիայի նրա պաշտոնակից Դեյվիդ Լեմին, որոնք պետք է հանդիպում ունենան Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկիի հետ։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում