Իրան

Իրանի նախագահ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցով գտնվում է Իրաքում

1 րոպեի ընթերցում

Իրանի նախագահ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցով գտնվում է Իրաքում

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանն իր առաջին օտարերկրյա այցը կատարել է Իրաք։ Նախագահին և նրան ուղեկցող պատվիրակությանն ընդունել է Իրաքի նախագահ Աբդուլ Լատիֆ Ջամալ Ռաշիդը Բաղդադի Ալ Սալամ պալատում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրաքյան Shafaq News գործակալությունը։

Մասուդ Փեզեշքիանը սեպտեմբերի 11-ին Բաղդադ է ժամանել Իրաքի վարչապետ Մուհամեդ Շիա ալ Սուդանիի պաշտոնական հրավերով։ 

Այցի ընթացքում Փեզեշքիանը և ալ Սուդանին կհետևեն երկու երկրների միջև համագործակության տարբեր ոլորտներում մի շարք փոխըմբռնման հուշագրերի ստորագրման արարողությանը։

Իրանի նախագահը նաև նախատեսում է այցելել Նաջաֆ, Բասրա և Քուրդիստանի նահանգ։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում