Միացյալ Նահանգներ

Թեյլոր Սվիֆթը Թրամփ-Հարիս բանավեճից հետո իր աջակցությունն է հայտնել Քամալա Հարիսին

2 րոպեի ընթերցում

Թեյլոր Սվիֆթը Թրամփ-Հարիս բանավեճից հետո իր աջակցությունն է հայտնել Քամալա Հարիսին

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ամերիկյան հայտնի երգչուհի Թեյլոր Սվիֆթն ԱՄՆ դեմոկրատական և հանրապետական թեկնածուներ Քամալա Հարիսի և Դոնալդ Թրամփի բանավեճից կարճ ժամանակ անց Instagram-ում իր աջակցությունն է հայտնել Հարիսին և նրա փոխնախագահի թեկնածու Թիմ Ուոլցին, հաղորդում է «Արմենպրես»-ը։

«2024 թ. նախագահական ընտրություններում ես իմ ձայնը տալու եմ Քամալա Հարիսին և Թիմ Ուոլցին։ Ես քվեարկելու եմ Քամալա Հարիսի օգտին, քանի որ նա պայքարում է այն իրավունքների և նպատակների համար, որոնք առաջ տանելու համար, իմ համոզմամբ, հարկավոր է մարտիկ լինել: Կարծում եմ՝ նա կայուն, օժտված առաջնորդ է, և վստահ եմ՝ մենք կարող ենք շատ ավելին անել այս երկրում, եթե մեզ առաջնորդի անդորրը, ոչ թե քաոսը», - գրել է Թեյլոր Սվիֆթը։

283 միլիոն հետևորդ ունեցող երգչուհին նաև անդրադարձել է վերջերս արհեստական բանականության կողմից ստեղծված իր կեղծ կերպարին, որն իր աջակցությունն է հայտնում Դոնալդ Թրամփին, և որը տեղադրվել էր հանրապետական թեկնածուի կայքում։ Երգչուհու խոսքով՝ դա նրա մեջ վախեր է արթնացրել՝ կապված ԱԲ-ի հետ, և ստիպել իրեն լինել թափանցիկ որպես ընտրող իր ծրագրերի առումով։

CNN-ը բանավեճից հետո Թրամփին խնդրել է մեկնաբանել Թեյլոր Սվիֆթի աջակցությունը Հարիսին։

«Ես գաղափար չունեմ», - ասել է Թրամփը։

Սեպտեմբերի 10-ին ԱՄՆ նախագահի թեկնածուները մասնակցել են իրենց առաջին բանավեճին, որը բավական բուռն մթնոլորտում է անցել։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում