Աշխարհ

Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ԱՄՆ լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է հարձակման

1 րոպեի ընթերցում

Բաղդադի միջազգային օդանավակայանի մոտ գտնվող ԱՄՆ լոգիստիկ կենտրոնը ենթարկվել է հարձակման

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաղդադի միջազգային օդանավակայանի շրջանի ուղղությամբ հասցված հարվածի թիրախը եղել է մերձակայքում գտնվող ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է իրաքյան Shafaq News լրատվական գործակալությունը:

Անվտանգության մարմիններում գործակալության աղբյուրի տվյալներով՝ հարված է հասցվել ԱՄՆ դեսպանատան լոգիստիկ կենտրոնի մոտ և Ահաբեկչության դեմ պայքարի գործակալության հարևանությամբ ընկած շրջանին. երկու շենքերն էլ գտնվում են Բաղդադի միջազգային օդանավակայանի մերձակայքում:

Նշվում է, որ հարվածների ժամանակ կարող են օգտագործված լինել հրթիռներ կամ ականանետներ։ Shafaq News-ի փոխանցմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել Իրանի նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի՝ սեպտեմբերի 11-ին Իրաք առաջին այցի նախօրեին։ 

Հարձակման պատասխանատուների մասին տեղեկություններ չեն հաղորդվում։ Իրաքի «Քաթաիբ Հեզբոլլահ» խմբավորման խոսնակ Ջաֆար ալ Հուսեյնին դատապարտել է հարձակումը՝ այն անվանելով «կասկածելի» և նշելով, որ դրա նպատակն էր խափանել Իրանի նախագահի այցն Իրաք։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում