Մերձավոր Արևելք

Գազայի հատվածում իսրայելական գնդակոծություններից 20-ից ավելի մարդ է զոհվել. WAFA

1 րոպեի ընթերցում

Գազայի հատվածում իսրայելական գնդակոծություններից 20-ից ավելի մարդ է զոհվել. WAFA

ԵՐԵՎԱՆ, 11 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գազայի հատվածի մի քանի շրջաններում իսրայելական գնդակոծությունների հետևանքով 27 պաղեստինցի է զոհվել։ «Արմեպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է պաղետինյան WAFA գործակալությունը։ 

Ըստ հրապարակման՝ Իսրայելի ռազմական ինքնաթիռների թիրախում են հայտնվել պաղեստինյան անկլավի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքի բնակելի շենքեր։ Զոհվել է 13 մարդ։ Իսկ Խան Յունիսի Մավասիի շրջանում ծովում սպանվել է մեկ ձկնորս։ 

Գազայի հատվածի հյուսիսում՝ Ջաբալիա քաղաքում, իսրայելական գնդակոծությունից զոհվել է 9 մարդ, կան անհետ կորածներ, հավելում է գործակալությունը։ 

Գազայի հատվածի կենտրոնում՝ ալ Նուսեյրաթի ճամբարում, ըստ հրապարակման, զոհվել է 4 մարդ, 11-ը վիրավորվել է։ 

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է 2023 թ. հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման զինյալների՝ Իսրայել ներխուժումից հետո, որի հետևանքով Իսրայելում զոհվել է 1200 մարդ, շուրջ 250 մարդ՝ գերեվարվել։ Գազայի առողջապահական գերատեսչության տվյալներով՝ հակամարտության սկզբից ի վեր պաղեստինյան անկլավում իսրայելական հարվածների զոհերի թիվը հասել է 41 000-ի։ 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում