Վրաստան

Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին

1 րոպեի ընթերցում

Վրաստանի նախագահը հայտարարել է երկրորդ ժամկետի համար առաջադրվելու իր մտադրության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հայտարարել է, որ պատրաստ է երկրորդ նախագահական ժամկետի համար առաջադրվել՝ Վրաստանը եվրոպական ճանապարհ վերադարձնելու համար։ 

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «Ինտերֆաքս»-ը, այս մասին նախագահը հայտարարել է ֆրանսիական Le Figaro թերթին տված հարցազրույցում:

«Ես պատրաստ եմ ավելի մեծ պատասխանատվություն ստանձնել և առաջադրվել երկրորդ նախագահական ժամկետի համար՝ Վրաստանը եվրոպական ուղի վերադարձնելու համար», - ասել է նա:

Զուրաբիշվիլին գործող իշխանություններին մեղադրել է քաղաքական ուղղությունը եվրաինտեգրումից Ռուսաստանի հետ մերձեցման փոխելու մեջ:

«Այսօրվա վրացական կառավարությունը Մոսկվայի հետ մերձենալու շատ հստակ ընտրություն ունի: Այս կառավարությունը հրաժարվել է իր արևմտամետ դիրքորոշումից՝ հօգուտ Մոսկվայի հետ հարաբերությունների», - նշել է նա:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում