Միացյալ Նահանգներ

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ պետքարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան մտադիր են էլ ավելի ամրապնդել ՆԱՏՕ-ն և այլ դաշինքները, որոնց կենտրոնական ուժերն են Վաշինգտոնն ու Լոնդոնը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին  Բլինքենը հայտարարել է  Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար  Դևիդ Լեմիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: 

«Մենք քննարկել ենք և  մեր թիմերն առաջիկա օրերին ավելի լայնորեն կքննարկեն, թե ինչպես կարող ենք ամրապնդել դաշինքները, որտեղ կենտրոնական մաս ենք կազմում, հատկապես ՆԱՏՕ-ն»,- նշել է ԱՄՆ պետքարտուղարը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում