Մերձավոր Արևելք

Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն

1 րոպեի ընթերցում

Եմենում 72 ժամվա ընթացքում խոցվել է երկրորդ ամերիկյան ԱԹՍ-ն

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եմենի հյուսիսում իշխող հութիների «Անսար Ալլահ» շարժումը սեպտեմբերի 10-ին հայտարարել է, որ իր հակաօդային պաշտպանության ուժերին հաջողվել է 72 ժամվա ընթացքում երկրի հյուսիս-արևմուտքում խոցել ԱՄՆ-ի երկրորդ հետախուզական հարվածային MQ-9 անօդաչու թռչող սարքը: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունից:

«Մեր հակաօդային պաշտպանության համակարգերը խոցել են ամերիկյան MQ-9 մոդելի անօդաչու թռչող սարքը, երբ այն թշնամական լրտեսություն և մարտական ​​գործողություններ էր իրականացնում Սաադա նահանգի օդային տարածությունում», - հութիների ռազմական խոսնակ Յահյա Սարիան հայտարարել է «Ալ Մասիրա» հեռուստաալիքի եթերում։ 

Նրա խոսքով՝ այս ԱԹՍ-ն երկրորդն է, որը Եմենի հակաօդային պաշտպանության ուժերի կողմից խոցվել է 72 ժամվա ընթացքում և իններորդը՝ Գազայի հատվածում Իսրայելի ռազմական գործողությունների ժամանակահատվածում։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում