Աշխարհ

ԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասին

1 րոպեի ընթերցում

ԱՊԼ-ում հայտարարել են ՄԱԿ-ի դատարանում Իսրայելի դեմ հայցին միանալու համաձայնության մասին

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Արաբական պետությունների լիգայի (LAS) ԱԳ նախարարներն ընդգծել են Արդարադատության միջազգային դատարանում Իսրայելի դեմ Հարավաֆրիկյան Հանրապետության հայցին միանալու  իրենց համաձայնությունը:

 «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է  Արաբական պետությունների լիգայում Պաղեստինի ներկայացուցիչ Մուհաննադ ալ-Ակլուկը։

 Ըստ աղբյուրի՝ սեպտեմբերի 10-ին  կայացել է Արաբական պետությունների լիգայի արտաքին գործերի նախարարության ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել են նաև Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը և ՄԱԿ-ի Մերձավոր Արևելքում Պաղեստինի փախստականների օգնության և աշխատանքի գործակալության ղեկավար (UNRWA)  Ֆիլիպե Լազարինին

«Արտաքին գործերի նախարարներն ընդգծել են իրենց համաձայնությունը միանալու հայցին, որը ներկայացրել  Հարավաֆրիկյան Հանրապետությունը»,-հայտնել է Ալ Ակլուկը:

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում