Գիտություն

SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների

2 րոպեի ընթերցում

SpaceX-ը Polaris Dawn առաքելությամբ առաջին անգամ տիեզերք է ուղարկել ոչ պրոֆեսոնալ տիեզերագնացների

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ SpaceX ընկերությունը Ջոն Քենեդիի անվան տիեզերական կենտրոնից տեղական ժամանակով ժամը 05:23-ին (Երևանի ժամանակով 13:24-ին) Polaris Dawn կոմերցիոն առաքելությամբ տիեզերք է արձակել Falcon 9 հրթիռը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ space.com հարթակը նշում է, որ Polaris Dawn առաքելության շրջանակներում պատմության մեջ առաջին անգամ ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացները դուրս կգան բաց տիեզերք: 

Առաքելությանը մասնակցում են չորս ոչ պրոֆեսիոնալ տիեզերագնացներ, որոնցից երեքն առաջին անգամ են թռչում տիեզերք: Առաքելության հրամանատար Ջարեդ Այզեքմենն արդեն մասնակցել է Inspiration4 առաքելությանը: Բաց տիեզերք դուրս կգան միայն Այզեքմենը և առաքելության մյուս անդամներից Սառա Ջիլիսը։ 

Սեպտեմբերի 10-ին SpaceX-ը հայտարարեց, որ Polaris Dawn-ի մեկնարկը հետաձգվել է երկու ժամով՝ անբարենպաստ եղանակային պայմանների պատճառով։ Ավելի վաղ արձակումն օգոստոսի 27-ից տեղափոխվել էր օգոստոսի 28-ը, որից հետո անորոշ ժամանակով հետաձգվել էր եղանակային վատ պայմանների պատճառով։

Տիեզերագնացները տիեզերքում կանցկացնեն հինգ օր, որի ընթացքում կիրականացնեն մի քանի տասնյակ ուսումնասիրություններ և փորձեր՝ ուղղված մարդկանց առողջության բարելավմանն ինչպես Երկրի վրա, այնպես էլ երկարատև տիեզերական թռիչքների ժամանակ։ Բացի այդ, փորձարկվելու է Starlink լազերային կապի համակարգը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում