Եվրոպա

Եվրահանձնաժողովն անընդունելի է համարում միգրանտներին Բրյուսել ուղարկելու Հունգարիայի սպառնալիքները

1 րոպեի ընթերցում

Եվրահանձնաժողովն անընդունելի է համարում միգրանտներին Բրյուսել ուղարկելու Հունգարիայի սպառնալիքները

ԵՐԵՎԱՆ, 10 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հունգարիայի իշխանությունների կողմից միգրանտներին Բրյուսել ուղարկելու սպառնալիքներն անընդունելի են. նման գործողությունները կխաթարեն Շենգենյան գոտու անվտանգությունը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Անիտա Հիպերը։

«Հունգարիայի իշխանությունների հայտարարությունը անօրինական միգրանտներին Բրյուսել ուղարկելու մտադրության վերաբերյալ, կարճ ասած, անընդունելի է: Նման գործողությունը կխախտի եվրոպական իրավունքը և փոխադարձ վստահության սկզբունքը, ինչպես նաև կխաթարի Շենգենյան գոտու անվտանգությունը», - նրա խոսքերն է փոխանցում ՏԱՍՍ-ը:

Ըստ Հիպերի՝ Եվրահանձնաժողովը ներկայում կապի մեջ է Հունգարիայի իշխանությունների հետ՝ «համոզվելու, որ նման գործողություններ չձեռնարկվեն»:

Հունգարիայի վարչապետի գրասենյակի ղեկավար Գերգելի Գուլյասը օգոստոսի 22-ին ասել էր, որ Բուդապեշտը պատրաստ է միգրանտներին ուղղակիորեն Բրյուսել ուղարկել, եթե Եվրամիությունը խանգարի Հունգարիային պայքարել անօրինական միգրանտների հոսքի դեմ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում