Տնտեսություն

Պատգամավորները կառավարությանն առաջարկել են վերանայել դեղերի նկատմամբ ԱԱՀ կիրառումը

1 րոպեի ընթերցում

Պատգամավորները կառավարությանն առաջարկել են վերանայել դեղերի նկատմամբ ԱԱՀ կիրառումը

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի ազգային ժողովի պատգամավորները կառավարությանն առաջարկել են վերանայել դեղերի նկատմամբ ավելացված արժեքի հարկի կիրառումը:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  ԱԺ նիստում այս մասին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Լուսինե Բադալյանը՝ անդրադառնալով ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի բարձրաձայնած մտահոգությանը, որ դեղերի գները Վրաստանում ավելի ցածր են, քան Հայաստանում:

Դանիելյանը նշեց՝ եթե անհրաժեշտ է, Հայաստանն էլ պետք է ազատվի դեղերի ԱԱՀ–ից: 

«Այդ հարց լրջորեն քննարկվում է: Մենք կառավարությանն առաջարկել ենք վերանայել: Եվ, եթե կարիք լինի, հանդես կգանք օրենսդրական նախաձեռնությամբ»,–ասաց Լուսինե Բադալյանը՝ հավելելով, որ կառավարությունն այս պահին քննարկում  ԱԱՀ–ն վերանայելու հարցը:

Ըստ պատգամավորի՝ շատ մանրուքներ կան, որոնց ուշադրություն դարձնելով, վերահսկողություն սահմանելով, օրենքները փոխելով, կարող են որոշակիորեն վերահսկել դեղերի գները:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում