Իրավունք

Նախնական տվյալներով 38-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել․ Քննչական կոմիտեն՝ Դողս գյուղում գրանցված դեպքի մասին

2 րոպեի ընթերցում

Նախնական տվյալներով 38-ամյա քաղաքացին ինքնասպանություն է գործել․ Քննչական կոմիտեն՝ Դողս գյուղում գրանցված դեպքի մասին

ԵՐԵՎԱՆ, 9 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի օպերատիվ կառավարման կենտրոնից սեպտեմբերի 9-ին, ժամը 10։40-ին ստացվել է հաղորդում այն մասին, որ Էջմիածնի շտապօգնության խումբը կանչով մեկնել է Դողս գյուղի համապատասխան հասցե, որտեղ հայտնաբերվել է 38-ամյա տան տիրոջ՝ Լ․ Ե․-ի դին՝ հրազենային վնասվածքով, իսկ դիակի կողքին՝ ատրճանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։ 

Փաստի առթիվ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնում 09.09.2024թ. ՀՀ քրեական օրենսգրքի 162-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Նախնական տվյալներ են ստացվել այն մասին, որ նույն օրը ժամը 10։00-ի սահմաններում նշված հասցեի լոգարանում Լ. Ե․-ն իրեն ամրակցված «Բերետտա» մոդելի ատրճանակով կատարել է ինքնասպանություն։

Կատարվել է դիակի արտաքին զննություն, մարմնի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել:

Սկզբնական զննության է ենթարկվել դեպքի վայր հանդիսացող բնակարանը։

Նշանակվել են դիակի դատաբժշկական, դատակենսաբանական, դատաձգաբանական փորձաքննություններ։

Նախաքննությունը շարունակվում է։

Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ խոսքը գործարար Լորիս Եղոյանի մասին է, որը Լեռնային Ղարաբաղի անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արշավիր Ղարամյանի փեսան է։  

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում