Մարզեր

Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում ճանապարհաշինական աշխատանքներն ակտիվ փուլում են

1 րոպեի ընթերցում

Ագարակի հնավայրը շրջանցող հատվածում ճանապարհաշինական աշխատանքներն ակտիվ փուլում են

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիս-հարավ ճանապարհի Տրանշ-2-ի՝ Ագարակի հնավայրը շրջանցող մոտ 8կմ կառուցվող հատվածում ավարտական փուլում են հանույթի և լիցքի, ինչպես նաև բետոնացման և հաղորդուղիների տեղափոխման աշխատանքները։ Ակտիվ ընթացքի մեջ են կամուրջների հեծանների տեղադրման և ասֆալտապատման աշխատանքները։

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի տարածած հաղորդագրությունից, 8կմ ճանապարհահատվածը կառուցվում է Ասիական զարգացման բանկի և ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ։

 

Կարդացեք հոդվածը` Русский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում