Շուտով կունենանք ծրագրերի ծախսերի արդյունավետությունը գնահատող համակարգ․ ՀՀ ֆինանսների նախարար

3 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանում իրականացվող ծրագրերը կարող են ունենալ ծախսեր և գումարներ, բայց չունենան ցանկալի արդյունք։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ «Մասնակցային բյուջետավորումը տեղական մակարդակում» թեմայով համաժողովի ժամանակ այս մասին ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։ Համաժողովն իրականացվեց «Լավ կառավարում հանուն տեղական զարգացման Հարավային Կովկասում» ծրագրի աջակցությամբ, որն իրականացնում է Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ)՝ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության աջակցությամբ և Հայաստանում՝ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության (ՇԶՀԳ) համաֆինանսավորմամբ: 

Նախարարի խոսքով՝ Գերմանական միջազգային համագործակցության ընկերությունը (GIZ) մեծ փոփոխություններ է իրականացրել Հայաստանի հանրային կառավարման բարեփոխումներին աջակցելու տեսանկյունից։

«Առաջինը՝ ծրագրային բյուջետավորման ներդրումն է Հայաստանում, որը տեղի է ունեցել 2019 թվականին և տարիներ շարունակ GIZ-ի կողմից այս բարեփոխմանն աջակցությունը հնարավոր դարձրեց այս ներդրումը։ Հաջորդը՝ գնահատման համակարգի ներդրման գործընթացն է, որը սկսել ենք երկու տարի առաջ և շուտով կարող ենք ասել, որ մենք կունենանք գործող գնահատման համակարգ։ Սա չափազանց կարևոր է հանրային ֆինանսների կառավարման արդյունավետությունը բարձրացնելու տեսանկյունից, որովհետև շատ հաճախ մենք սկսում ենք ծրագրեր, պատրաստում ենք նախագծեր, դրանք ֆինանսավորում ենք, բայց չունենք ինստիտուցիոնալ գործիքներ օբյեկտիվ գնահատելու այդ ծրագրերի իրականացման արդյունավետությունը։

Մենք միշտ նայել ենք ծրագրերի իրականացումը օրենսդրական համապատասխանության տեսանկյունից, փորձել ենք գտնել նրանց, ովքեր խախտում են ընթացակարգերը, կոռուպցիայի մեջ են ներգրավված և այլն, բայց շատ հաճախ մոռանում ենք, որ մեր ծրագրերը կարող են ունենալ օրինական ծախսեր և գումարներ, բայց չունենան ցանկալի արդյունք»,-ընդգծեց Վահե Հովհաննիսյանը։

Այս տեսանկյունից նախարարը շատ կարևորեց արդյունավետության գնահատման համակարգի ներդրումը։

Հայերեն

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Գավառում մեծ հանրահավաք է անցկացրել

Երևանում տեղի ունեցավ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունների դաշինքի հանրահավաքը

Լեհաստանն ԱՄՆ-ին առաջարկել է իր տարածքում մշտական ռազմաբազա հիմնել

Կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքի արտահանումը

Զելենսկին Եվրոպային կոչ է արել ավելի մեծ աջակցություն ցուցաբերել Հայաստանին

«Հայաստան» դաշինքը հանրահավաք է անցկացրել Հրազդանում

Արմեն Պողոսյանը ներկայացրել է Հայաստանը «Forbes Under 30 China» գագաթնաժողովում

Doing Digital Forum-ը և UNCHAIN Festival–ը կհամագործակցեն՝ միավորելով Հայաստան-ԵՄ ֆինանսական և տեխնոլոգիական համագործակցությունը

Գլխավոր դատախազը կարևորել է ընտրական հանցագործությունների նկատմամբ զրոյական հանրային հանդուրժողականությունը

«Քույր դպրոցներ» ծրագրով Գորիսի Ա. Սաթյանի անվան երաժշտական դպրոցը հյուրընկալվել է Երևանի Սայաթ-Նովայի անվան երաժշտական կրթօջախում