Եվրոպա

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 213 մլն դոլարի թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ

1 րոպեի ընթերցում

Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 213 մլն դոլարի թեթև բազմաֆունկցիոնալ հրթիռներ

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մեծ Բրիտանիան Ուկրաինային կտրամադրի 162 միլիոն ֆունտ ստեռլինգ (ավելի քան 213 միլիոն դոլար) գումարի թեթև բազմանպատակային հրթիռներ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել Բրիտանիայի կառավարությունը։

«Մեծ Բրիտանիան Ուկրաինայի հանդեպ նոր կառավարության պարտավորությունների շրջանակներում այս երկրին կմատակարարի 650 թեթև բազմանպատակային հրթիռներ՝ երկրի հակաօդային պաշտպանության կարողությունները ուժեղացնելու համար», - ասվում է հայտարարության մեջ:

Նշվում է, որ հրթիռների առաջին խմբաքանակը կմատակարարվի մինչև այս տարվա վերջը։

Նոր փաթեթի մասին Բրիտանիայի պաշտպանության նախարար Ջոն Հիլին կհայտարարի ԱՄՆ ռազմաօդային ուժերի Ռամշտայն բազայում Ուկրաինայի պաշտպանության կոնտակտային խմբի նիստի ժամանակ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում