Աշխարհ

Հարավային Կորեան և Գերմանիան ռազմածովային ուժերի համատեղ վարժանքներ են անցկացրել Դեղին ծովում

1 րոպեի ընթերցում

Հարավային Կորեան և Գերմանիան ռազմածովային ուժերի համատեղ վարժանքներ են անցկացրել Դեղին ծովում

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Կորեայի Հանրապետության և Գերմանիայի ռազմածովային ուժերը համատեղ զորավարժություններ են անցկացրել Դեղին ծովի ջրատարածքում։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Yonhap գործակալությունը:

Ըստ հարավկորեական ռազմածովային ուժերի՝ զորավարժություններին մասնակցել են գերմանական Baden-Wurttemberg ֆրեգատը և հարավկորեական ROKS Incheon նավը։ Նավերն իրականացրել են համատեղ զորաշարժեր և փոխանակել նավագնացության տվյալներ։

Նշվում է, որ գերմանական նավը ժամանել է Կորեական թերակղզու մերձակայքի ջրեր՝ մասնակցելու Հյուսիսային Կորեայի նկատմամբ ՄԱԿ-ի պատժամիջոցների պահպանման վերահսկողական գործողությանը։

Ֆրեգատը մարտական ​​աջակցության Frankfurt am Main նավի հետ միասին գարնանն ուղևորվել էր Հնդկախաղաղօվկիանոսյան տարածաշրջան. դրա հիմնական նպատակը ԱՄՆ ռազմածովային ուժերի Խաղաղօվկիանոսյան հրամանատարության կողմից հունիսի վերջից մինչև օգոստոսի 1-ն անցկացված RIMPAC խոշոր զորավարժություններին մասնակցելն էր։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում