Մերձավոր Արևելք

Առնվազն 11 պաղեստինցի է զոհվել Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով. WAFA

1 րոպեի ընթերցում

Առնվազն 11 պաղեստինցի է զոհվել Գազայում Իսրայելի հարվածների հետևանքով. WAFA

ԵՐԵՎԱՆ, 6 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի պաշտպանության բանակի (ԻՊԲ)` Գազայի հատվածին հասցված հարվածների հետևանքով առնվազն 11 մարդ զոհվել է, 10-ից ավելին՝ վիրավորվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է պաղեստինյան WAFA գործակալությունը։

Նշվում է, որ Գազա քաղաքում իսրայելական բանակի կողմից բնակելի շենքերի գնդակոծման ժամանակ սպանվել է երեք մարդ, ևս հինգը վիրավորվել են։

Իսկ Պաղեստինի հարավում գտնվող Ռաֆահ անկլավում ԻՊԲ-ի կողմից պայթեցված բնակելի շենքի փլատակներից դուրս է բերվել վեց զոհի մարմին։ Հինգը տուժել են։

Գործակալությունը նաև հաղորդել է պաղեստինյան անկլավի կենտրոնական մասում գտնվող Ալ Մաղազի և Նուսեյրաթ փախստականների ճամբարներում երկու զոհի և մի քանի վիրավորի մասին:

Գազայի հատվածում պատերազմը սկսվել է հոկտեմբերի 7-ին պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժման հարձակումից հետո, որի հետևանքով Իսրայելում սպանվել է 1200 մարդ, գերեվարվել՝ շուրջ 250-ը։ Դեռ մոտ 100 պատանդ մնում է ՀԱՄԱՍ-ի մոտ։ Ենթադրվում է, որ նրանց մեկ երրորդը մահացել է։ Իսրայելի պատասխան ռազմական գործողությունների ընթացքում Գազայի հատվածում զոհերի թիվն, ըստ տեղի իշխանությունների, գերազանցել է 40 800-ը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում