Հայաստանը ժողովրդավարության օրինակ է տարածաշրջանում․ ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողով
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանը գտնվում է բարդ ռազմավարական իրավիճակում, բայց նաև չափազանց կենսունակ երկիր է և ժողովրդավարության օրինակ է տարածաշրջանում։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ X-ի իր էջում այս մասին գրել է ԱՄՆ Հելսինկյան հանձնաժողովը։
🇦🇲 Armenia is in a precarious strategic situation, but it is also a profoundly resilient country that is a democratic example in the region looking towards a European future.
— U.S. Helsinki Commission (@HelsinkiComm) September 3, 2024
The US has an important opportunity to support Armenia on its democratic, pro-West path. https://t.co/Zg6VWRrCk5
«Հայաստանը գտնվում է բարդ ռազմավարական իրավիճակում, բայց նաև չափազանց կենսունակ երկիր է, որը ժողովրդավարության օրինակ է տարածաշրջանում՝ ուղղված դեպի եվրոպական ապագա:
ԱՄՆ-ն կարևոր հնարավորություն ունի աջակցելու Հայաստանին իր ժողովրդավարական, արևմտամետ ճանապարհին»,- գրել է ԱՄՆ-ի Հելսինկյան հանձնաժողովը։