ԵՐԵՎԱՆ, 4 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի Հանրապետությունում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին շնորհավորել է Դավիթ Ներսիսյանին Հայկական կարմիր խաչի ընկերության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին նշված է դեսպանի X-ի միկրոբլոգում կատարված գրառման մեջ։
«Շնորհավորեցի պարոն Դավիթ Ներսիսյանին Հայկական կարմիր խաչի ընկերության նոր նախագահ ընտրվելու կապակցությամբ։
Վերջին մեկ տարվա ընթացքում Ֆրանսիան 3 մլն եվրոյի աջակցություն է ցուցաբերել Հայկական կարմիր խաչի գործունեությանն՝ ուղղված Լեռնային Ղարաբաղի փախստականներին», - իր գրառման մեջ շեշտել է դեսպան Դըկոտինյին։