Եվրոպա

Մյունխենում Իսրայելի հյուպատոսարանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, հրաձիգը սպանվել է

2 րոպեի ընթերցում

Մյունխենում Իսրայելի հյուպատոսարանի մոտ փոխհրաձգություն է տեղի ունեցել, հրաձիգը սպանվել է

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Գերմանիայի Մյունխեն քաղաքում Իսրայելի հյուպատոսարանի և Նացիզմի պատմության թանգարանի մերձակայքում փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ոստիկանների կրակոցներից 1 մարդ է զոհվել։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

Ըստ ոստիկանության՝ կասկածյալը տղամարդ էր, որի մոտ կար երկարափող հրացան։

«Ոստիկանության միջամտության շնորհիվ չարագործը կանգնեցվել է, և նա, ամենայն հավանականությամբ, զոհվել է դեպքի վայրում», - ասել է Բավարիայի ներքին գործերի նախարար Ջոակիմ Հերմանը։

Մյունխենի ոստիկանությունը հայտնել է, որ ոչինչ չի վկայում այլ կասկածյալների մասին։

Միջադեպը տեղի է ունեցել 1972 թվականին Մյունխենում Օլիմպիական խաղերի ժամանակ իրականացված հարձակման տարելիցին, երբ պաղեստինյան «Սև սեպտեմբեր» խմբավորման զինյալները սպանեցին 11 իսրայելցի մարզիկի։

Իսրայելի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ հյուպատոսարանը սեպտեմբերի 5-ին փակ է լինելու՝ Օլիմպիական խաղերի ժամանակ տեղի ունեցած սպանության տարելիցի կապակցությամբ։ Հյուպատոսարանի ոչ մի աշխատակից չի տուժել։ 

Ոստիկանությունն ավելի վաղ հայտնել էր լայնածավալ գործողության մասին՝ ի պատասխան միջադեպի, և հանրությանը խնդրել էր հեռու մնալ նշված տարածքից։ Գործողությանը ներգրավվել էր նաև ուղղաթիռ։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում