Աշխարհ

Հյուսիսային Կորեան աղբով լի 420 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա

1 րոպեի ընթերցում

Հյուսիսային Կորեան աղբով լի 420 փուչիկ է ուղարկել Հարավային Կորեա

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հյուսիսային Կորեան երկրորդ օրը շարունակ աղբով բեռնված փուչիկներ է արձակել Հարավային Կորեայի կողմը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Yonhap գործակալությունը՝ հղում անելով Հարավային Կորեայի շտաբների պետերի միացյալ կոմիտեին։

Հստակեցվում է, որ այս անգամ խոսքը 420 փուչիկի մասին է, որոնց առաջին խմբաքանակն արձակվել է սեպտեմբերի 4-ի ուշ երեկոյան։ 

Սեպտեմբերի 5-ի առավոտյան նոր փուչիկներ են նկատվել: Շուրջ 20 փուչիկ հավաքվել է Կորեական թերակղզու հյուսիս-արևմուտքում, մասնավորապես, հարավկորեական Գյոնգի-դո նահանգում։

Նշվում է, որ փուչիկների ներսում հիմնականում եղել են թղթի և պլաստիկի թափոններ, որոնք առողջության համար վտանգ չեն ներկայացնում։

Մայիսի վերջից Հյուսիսային Կորեան աղբով բեռնված հազարավոր փուչիկներ է ուղարկել Հարավային Կորեա՝ որպես պատասխան այն քարոզչական թռուցիկների, որոնք Հարավային Կորեայում հյուսիսկորեացի փախստականները ԿԺԴՀ էին ուղարկում նաև փուչիկների միջոցով։

Ի պատասխան փուչիկների արձակման՝ Սեուլը վերսկսել է բարձրախոսներից քարոզչական բնույթի նյութերի հեռարձակումը դեպի ԿԺԴՀ-ի կողմը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում