Մերձավոր Արևելք

Իսրայելը 800 պաղեստինցի բանտարկյալի ազատ կարձակի Գազայում հրադադարի շուրջ հնարավոր գործարքի շրջանակներում

2 րոպեի ընթերցում

Իսրայելը 800 պաղեստինցի բանտարկյալի ազատ կարձակի Գազայում հրադադարի շուրջ հնարավոր գործարքի շրջանակներում

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իսրայելի իշխանությունները կարող են մոտավորապես 800 պաղեստինցի բանտարկյալի ազատ արձակել իսրայելցի պատանդների դիմաց, եթե Գազայի հատվածում հրադադարի շուրջ համաձայնություն ձեռք բերվի պաղեստինյան արմատական ​​ՀԱՄԱՍ շարժման հետ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է The Jerusalem Post-ը՝ վկայակոչելով ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան պաշտոնյաներից մեկին։

Ըստ աղբյուրի՝ 800 պաղեստինցի բանտարկյալներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների սպանության համար ցմահ ազատազրկվածները, ազատ կարձակվեն ՀԱՄԱՍ-ի մոտ պատանդ պահվող իսրայելցիների դիմաց։ Ակնկալվում է, որ 18-ից մինչև 32 մարդ ազատ կարձակվի պաղեստինյան անկլավում հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու ծրագրի երեք փուլերից առաջինի ժամանակ:

Օրերս Axios լրատվական հարթակը, վկայակոչելով ամերիկյան վարչակազմի ներկայացուցչին, տեղեկացրել էր, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մտադիր է առաջիկա օրերին ներկայացնել Գազայի հատվածում հրադադարի շուրջ գործարքի վերջնական տարբերակը։ 

Ենթադրվում է, որ Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը մեկ շաբաթ ժամանակ կունենան ԱՄՆ նախագահի նոր առաջարկին պատասխանելու համար։ 

Սեպտեմբերի 4-ին ԱՄՆ վարչակազմի բարձրաստիճան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել էր, որ Գազայի հատվածում հրադադարի մասին ամերիկյան նոր պլանը համաձայնեցվել է, ըստ էության, 90%-ով և բաղկացած է 18 կետից։

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում