Աշխարհ

BMW-ն և Toyota-ն միասին մշակելու են ջրածնով աշխատող էլեկտրամեքենաներ

2 րոպեի ընթերցում

BMW-ն և Toyota-ն միասին մշակելու են ջրածնով աշխատող էլեկտրամեքենաներ

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Գերմանական Bayerische Motoren Werke AG և ճապոնական Toyota ընկերությունները միասին մշակելու են էլեկտրամոբիլներ, որոնք աշխատելու են ջրածնային վառելիքի տարրերով: «Արմենպրես»-ի՝ փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է BMW-ի մամուլի տեղեկագրում:

BMW-ն գոյություն ունեցող մի շարք մոդելներից մեկի ջրածնային տարբերակները կթողարկի 2028 թվականին։ 

BMW-ի նոր մեքենաները նախատեսված կլինեն այն գնորդների համար, որոնք տանը չունեն էլեկտրական մեքենաների լիցքավորիչներ կամ որոնք պետք է երկար ճանապարհ անցնեն առանց լիցքավորման ցանցեր մուտք գործելու։ Այս մասին լրագրողներին ասել է ջրածնային ավտոմեքենաների գծով ընկերության փոխնախագահ Միխայել Ռաթը։

Ռաթը նշել է, որ նման մեքենաների լիցքավորումն ավելի արագ է, քան սովորական էլեկտրական մեքենաների լիցքավորումը և ավելի նման է ավտոլցակայանում լիցքավորմանը:

Դրա հետ մեկտեղ, BMW-ն ջրածնային մեքենաները չի դիտարկում որպես մարտկոցով աշխատող մեքենաների փոխարինող։

«Մենք էլեկտրական մեքենաները և վառելիքի տարրերով աշխատող մեքենաները չենք համարում մրցակիցներ, - հայտարարել է Ռաթը: - Մեր կարծիքով, դրանք ավելի շուտ լրացնում են միմյանց»: 

Toyota-ն և BMW-ն նաև մտադիր են զարգացնել լիցքավորման ենթակառուցվածքը։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում