Աշխարհ

Հայտնի է դարձել, թե ում է Ալեն Դելոնը կտակել իր կարողությունը

1 րոպեի ընթերցում

Հայտնի է դարձել, թե ում է Ալեն Դելոնը կտակել իր կարողությունը

ԵՐԵՎԱՆ, 5 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնն իր կարողությունը կտակել է իր զավակներին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Le Figaro-ն, աշխարհահռչակ դերասանը չորս էջում նկարագրել է, թե ինչպես պետք է ունեցվածքը բաժանվի իր որդիների՝ Էնթոնիի և Ալեն-Ֆաբիենի և դստեր՝ Անուշկայի միջև։ Ամենամեծ ժառանգությունը կստանա 33-ամյա Անուշկան՝ 50 տոկոսը, իսկ որդիները կբաշխեն մյուս կեսը և կստանան 25-ական տոկոս։

Ալեն Ֆաբիեն Մորիս Մարսել Դելոնը ծնվել է 1935 թվականի նոյեմբերի 8-ին։ Որպես դերասան՝ հայտնիների շարքում հայտնվել է շատ արագ. արդեն 23 տարեկանում նրան համեմատում էին ֆրանսիացի այնպիսի դերասանների հետ, ինչպիսիք են Ժերար Ֆիլիպը և Ժան Մարեն, ինչպես նաև ամերիկացի դերասան Ջեյմս Դինը։ Դերասանը ֆրանսիական կինոյի ոսկե դարաշրջանի աստղ էր, որը հայտնի էր էկրանին իր կոշտ  կերպարով:

Ընդհանուր առմամբ, նա իր կարիերայի ընթացքում նկարահանվել է ավելի քան 90 ֆիլմում։

Այս տարվա օգոստոսի 18-ին հայտնի է դարձել, որ ութսունութ տարեկան հասակում մահացել է ֆրանսիական կինոյի լեգենդ Ալեն Դելոնը։ 

 

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում